Իտալական «Ֆիորենտինայի» կիսապաշտպան Էրիկ Պուլգարը մոտ է «Նյուքասլ» տեղափոխվելուն, տեղեկացնում է Daily Mail-ն:
26-ամյա ֆուտբոլիստը ձմռանը վարձակալական հիմունքներով կարող է տեղափոխվել ԱՊԼ-ն ներկայացնող ակումբ:
Հիշեցնենք, որ «Սևիլյան» նույնպես հետաքրքրված է չիլիացու ծառայություններով:
Հավելենք, որ Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում Պուլգարը մասնակցել է 10 հանդիպման: