«Նյուքասլը» հետաքրքրված է «Քրիստալ Փելասի» կիսապաշտպան Վիլֆրիդ Զահայով: «Կաչաղակները» արդեն իսկ նախապատրաստում են տրանսֆերային առաջարկ լոնդոնյան ակումբին՝ իվուարցի կիսապաշտպանի համար: Այդ մասին հայտնում է Dailystar-ը։
Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների, «Արսենալը» և «Չելսին» նույնպես հետաքրքրված են Զահայի ծառայություններով: Բացի այդ, հաղորդվել է, որ ֆուտբոլիստը կարող է շարունակել կարիերան նաև «Մանչեսթեր Յունայթեդում»:
Ավելի վաղ «Արսենալի» և Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Փոլ Մերսոնը խոսել էր Վիլֆրիդ Զահայի մասին։