«Արսենալի» և Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Փոլ Մերսոնը խոսել է Վիլֆրիդ Զահայի մասին, տեղեկացնում է Sky Sports-ը:
«ԱՊԼ-ի թոփ թիմերը չեն ցանկանում գնել Զահային: Սա շատ բանի մասին է խոսում:
Ասում են, որ «Տոտենհեմը» պատրաստ է գնել նրան: Կասկածում եմ, որ Զահան պետք է Ժոզեին:
Նա երիտասարդ չէ և կան շատ ավելի տաղանդավոր ֆուտբոլիստներ: նա պետք է զսպի իր ախորժակը»,- ասել է Զահան:
Հիշեցնենք, որ Զահան պատրաստ է խզել պայմանագիրը «Քրիսթալ Փելասի» հետ: