Լոնդոնի «Տոտենհեմի» ֆուտբոլիստներ Յան Վերտոնգենը և Միշել Վորմը կլքեն ակումբը: Այս մասին իր Instagram-յան իր էջում ասել է թիմի պաշտպան Տոբի Ալդերվերեյլդը:
«Ցավալի է, որ այս տղաները լքում են մեզ, բայց սա ֆուտբոլ է: Միասին շատ դժվարություններ ենք հաղթահարել:
Կկարոտեմ ձեզ, տղաներ: Հաջողություն եմ մաղթում ձեր հետագա կարիերայում»,- անկեղծացել է Տոբին:
Հիշեցնենք, որ Վերտոնգենը 2012-ին էր «Այաքսից» տեղափոխվել լոնդոնյան ակումբ: 36-ամյա Վորմը «Տոտենհեմի» մարզաշապիկը կրում էր 2014 թվականից: