«Բավարիայի» կիսապաշտպան Կորենտեն Տոլիսոն կարող է կարիերան շարունակել Անգլիայում:
«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է 25-ամյա կիսապաշտպանի ծառայություններով: Հաղորդվում է, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Կարմիր սատանաները» փորձել են վարձակալել խաղացողին, սակայն այդ փորձը անհաջող է եղել: Այնուամենայնիվ, այժմ մանչեսթերյան ակումբը մտադիր է Տոլիսոյին տրանսֆերը իրականացնել լիարժեք հիմունքներով:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է թիմում տեսնել նաև «Նապոլիի» հարձակվող Իրվինգ Լոզանոյին և գրեթե համաձայնեցրել է պայմանագիրը «Սանդերլենդի» 16-ամյա հարձակվող Ջո Հագիլի հետ։