Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է թիմում տեսնել «Նապոլիի» հարձակվող Իրվինգ Լոզանոյին: Այս մասին տեղեկացնում է Tuttomercatoweb-ը:
Մեքսիկացին կորցրել է իր տեղը հիմնական կազմում, երբ թիմը գլխավորել է Ջենարո Գատուզոն և ինքն էլ դեմ չէ նեապոլական թիմից հեռանալուն:
Ավելի վաղ խոսակցություններ կային, որ մեքսիկացու ծառայություններով հետաքրքրված է նաև Մադրիդի «Ատլետիկոն»: