Մայիսի 14-ին՝ ՀՖՖ գրասենյակում, կայացել է Ֆուտզալ Լիգա VBET գավաթի խաղարկության վիճակահանությունը։ Այդ մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Խաղարկությանը կմասնակցեն ՀՖՖ Ֆուտզալի Սուպերլիգայի մասնակից 5 և սիրողական 11 ակումբներ։ Ընդունված որոշման համաձայն՝ հանդիպումները կանցկացվեն առանց հանդիսականների։
Վիճակահանության արդյունքում ձևավորվեցին 1/8 եզրափակչի հետևյալ զույգերը․
«Էկո Վիլ» — «Էվրիկա»
«Չարբախ» — «Շահումյան»
«Ջոկեր» — «Սիրիուս»
«Նորք-Մարաշ» — «Ֆալկոնս»
«ՀՊՏՀ» — «Եղվարդ»
«Արարատ» — «Դվին»
«Արարատ-Արմենիա» — «Մովիսթար»
«Սպորտինգ» — «Լեո»
Մրցաշարին մասնակցելու համար խաղացողների հայտավորման վերջնաժամկետն է մայիսի 27-ը։ Գավաթի խաղարկությունը կմեկնարկի հունիսի 1-ն, բոլոր հանդիպումները կանցկացվեն ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։