ՈՒԵՖԱ-ն հաստատել է ՈՒԵՖԱ ֆուտզալի ԵՎՐՈ 2022-ի որակավորման փլեյ-օֆֆ փուլի հանդիպումների անցկացման նոր ժամկետները:
Հիշեցնենք, որ դեռևս փետրվարի 13-ին կայացած վիճակահանության արդյունքում Հայաստանի հավաքականը պետք է մրցեր Բուլղարիայի ընտրանու հետ:
Ըստ նոր խաղացանկի՝ հանդիպումները կկայանան 2020 թ. նոյեմբերին: Առաջին հանդիպումը կկայանա Բուլղարիայում՝ նոյեմբերի 5-ին, պատասխանը՝ նոյեմբերի 11-ին՝ Հայաստանում: Այդ մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՈՒԵՖԱ-ն հաստատել էր նաև Ազգերի լիգայի 2020/2021 խաղարկության հանդիպումների նոր ժամկետները: