Ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի 2020/2021 առաջնությունը մեկնարկելու է սեպտեմբերին:
Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:
Առաջնության հանդիպումները կկայանան ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայի մարզադահլիճում (խիտ գրաֆիկի դեպքում որոշ հանդիպումներ կանցկացվեն նաև այլ մարզադահլիճներում):
Մասնակցության համար անհրաժեշտ հավաստագրերի ընդունման վերջնաժամկետն է օգոստոսի 5-ը: