Հայտնի է դարձել, թե որքան կստանա ՊՍԺ-ի իտալացի կիսապաշտպան Մարկո Վերատին նոր պայմանագրի պայմաններով, հաղորդում Է La Gazzetta dello Sport-ը:
Պարբերականի տեղեկություններով՝ ֆուտբոլիստի աշխատավարձը կկազմի տարեկան 17 միլիոն եվրո։ Կողմերը կնքել են նոր պայմանագիր, որը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։
Իտալացի կիսապաշտպանի և փարիզցիների միջև նախորդ պայմանագիրն ավարտվում էր 2021 թվականին։
26-ամյա Վերատին ՊՍԺ-ում հանդես է գալիս 2012 թվականից, մասնակցել է 290 հանդիպման, խփել 9 գոլ և կատարել 48 արդյունավետ փոխանցում: