Ֆրանսիական ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատին հայտարարել է, որ ցանկանում է կարիերան ավարտել ֆրանսիական ակումբում, տեղեկացնում է L’Equipe-ը:
«Մարդիկ ինձ ասում են. ինչո՞ւ չես տեղափոխվում մեկ այլ ակումբ:
Ես չեմ հեռանա, քանի որ ՊՍԺ-ն չափազանց շատ կարևոր է ինձ համար:
Ուզում եմ օգնել թիմին: Այստեղ տարած հաղթանակները տարբերվում են այլ թիմերում տարած հաղթանակներից»,- ասել է Վերատին:
Հիշեցնենք, որ Վերատին ՊՍԺ էր տեղափոխվել 2012 թվականին ՝ «Պեսկարայից»:
Ֆրանսիայի այս առաջնությունում նա մասնակցել է 20 հանդիպման և դարձել ՝ 5 գոլային փոխանցման հեղինակ: