Լոնդոնի «Չելսիի» պաշտպան Անտոնիո Ռուդիգերը խոսել է ռասիզմի տարատեսակ դրսևորումների մասին, հաղորդում է Daily Mail-ը:
«Փոքր տարիքից հանդիպել եմ ռասիզմ կոչվող «հրեշին»: Նա ձեզ չի սպանում, չի պատռում ու չի խեղդում: Այն պարզապես ձեր կողքին է: Հետևում է՝ լսում, տեսնում ձեր թույլ կողմերը:
Այն քայլում է ձեզ հետ փողոցում: Ուղեկցում է դպրոց՝ սպասելով ձեր վերադարձին: Դժվար է խոսել դրա մասին, քանի որ շատերը չեն հասկանում, կամ չեն ուզում հասկանալ այս ամենը:
Այն ավելի վարակիչ է, քան կորոնավիրուսը: Մարդիկ վարակվում են դրանով առանց փռշտալու:
Ռասիզմը «խամրեցնում» է ձեր հոգիները: Թույլ մի տվեք, որ այն ղեկավարի ձեր ուղեղները»,- ասել է գերմանացի ֆուտբոլիստը:
Հիշեցնենք՝ այն տարիներին , երբ Ռուդիգերը խաղում էր Գերմանիայի երիտասարդական հավաքականում, խաղերից մեկի ընթացքում նրա ուղղությամբ նետել էին զուգարանակոնքի պատկերով պաստառ՝ քո տեղը այստեղ է գրությամբ: