Դեկտեմբերի 12-ին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մեկնարկել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի անհատական գավաթի խաղարկությունը․ առաջին մրցումային օրը պայքարի մեջ մտած Հայաստանի 5 ներկայացուցիչներից չորսը դեկտեմբերի 13-ին կպայքարեն մեդալների համար:
72կգ Մալխաս Ամոյանը դուրս է եկել եզրափակիչ, որտեղ կմրցի 2016թ. աշխարհի ու 2017թ. Եվրոպայի չեմպիոն, 33-ամյա հունգարացի Բալինտ Կորպաշիի հետ:
Քանի որ Ռուդիկ Մկրտչյանին, Սլավիկ Գալստյանին ու Կարապետ Չալյանին հաղթած ըմբիշները նվաճել են եզրափակիչի ուղեգրեր, Հայաստանի ներկայացուցիչները հնարավորություն ստացան դեկտեմբերի 13-ին պայքարել բրոնզե մեդալի համար:
Սփոփիչ գոտեմարտում Ռուդիկ Մկրտչյանը կմրցի ադրբեջանցի Էլդանիզ Ազիզլիի հետ:
Սլավիկ Գալստյանը՝ Ռուբեն Մարվիցե (Իտալիա) — Գոնսալո Գարսիա (Պերու) զույգի հաղթողի հետ, իսկ Կարապետ Չալյանը՝ Գեորգիոս Պրևոլարակիս (Հունաստան) — Պասկալ Էիսելե (Գերմանիա) զույգի հաղթողի:
Արմեն Մելիքյանը (60 կգ), Գևորգ Ղարիբյանը (63 կգ), Ռուբեն Ղարիբյանը (82 կգ), ԱրթուԱլեքսանյանը (97 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ) պայքարի մեջ կմտնեն դեկտեմբերի 13-ին։