«Բորուսիա» Մյունխենգլադբախը B խմբում վաստակեց 8 միավոր ու 2-րդ տեղով դուրս եկավ փլեյ-օֆֆ փուլ։
Չնայած վերջին տուրում «Ռեալին» 0-2 հաշվով պարտվելուն՝ գերմանական թիմը պատմություն կերտեց՝ առաջին անգամ դուրս գալով Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչ։
Opta-ն հետաքրքիր վիճակագրություն է ներկայացրել։ «Բորուսիա» Մյունխենգլադբախը 2014/15 թվականների մրցաշրջանից հետո դարձավ գերմանական արդեն 4-րդ ակումբը, որին հաջողվում է պատմության մեջ առաջին անգամ դուրս գալ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլ։