Գերմանական Բունդեսլիգայի 33-րդ տուրում «Բորուսիան» պարտվել է «Շտուտգարտին»։ Հանդիպումը կայացել է Մյունխենգլադբախի «Բորուսիա-Պարկ» մարզադաշտում և ավարտվել է հյուրերի՝ 2-1 հաշվով հաղթանակով։
Այս պարտության արդյունքում «Բորուսիան» լքել է Բունդեսլիգայի եվրագավաթային գոտին։ Գլադբախյան թիմին, որի ակտիվում 46 միավոր կա, գերազանցել է Բեռլինի «Ունիոնին» (47), որն այժմ զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը, որը եվրագավաթային ուղեգիր է տալիս։