«Ռեալի» պաշտպան Դանի Կարվախալը կարող է վերադառնալ դաշտ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրի «Բորուսիա» Մյունխենգլադբախի դեմ խաղում, հաղորդում է Marca-ն:
Կարվախալը այսօրվա մարզմանը եղել է թիմի ընդհանուր խմբում ու կարող է վերադառնալ դաշտ առաջիկա խաղում: Իսպանացի պաշտպանի մոտ մկանային վնասվածք էր:
Կարվախալը վերջին անգամ դաշտ է դուրս եկել նոյեմբերի 25-ին «Ինտերի» դեմ խաղում (2-0):
«Ռեալ Մադրիդ» – «Բորուսիա» Մյունխենգլադբախ հանդիպումը կկայանա չորեքշաբթի՝ 23:55-ին: