«Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը նպատակ ունի լինել «արքայական» ակումբի մեկնարկային կազմում Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրի խաղում «Բորուսիա» Մյունխենգլադբախի դեմ։
AS-ը գրում է, որ Լա լիգայի 12-րդ տուրում «Սևիլիայի» դեմ խաղում լավ ֆուտբոլ ցուցադրելուց հետո Վինիսիուսը իր խաղով ճնշում է գործադրել Զինեդին Զիդանի վրա։
Ընթացիկ մրցաշրջանում Վինիսիուսը 15 հանդիպման է մասնակցել «Ռեալի» կազմում՝ դառնալով 3 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ։
«Ռեալ Մադրիդ» — «Բորուսիա» Մյունխենգլադբախ հանդիպումը կկայանա չորեքշաբթի։ «Ռեալին» հաղթանակ է պետք փլեյ-օֆֆ փուլ դուրս գալու համար։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Ռեալի» հաղթանակը գնահատում է 1,75 գործակցով, ոչ ոքին՝ 3,80, իսկ «Բորուսիայի» հաղթանակը՝ 4,95։