Եվրոպա Լիգայի խաղարկության խմբային փուլի երրորդ տուրի շրջանակում «Ռոման» 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Կլուժի» դարպասը:
2-րդ րոպեին, գլխի դիպուկ հարվածով, տանտերերին առաջ մղեց Հենրիխ Մխիթարյանը: 24-րդ րոպեին Վերետուի փոխանցմանն արձագանքեց Իբանյեսը՝ 2-0: 34-րդ րոպեին հռոմեական թիմի երրորդ գոլը խփեց Բորխա Մայորալը: 84-րդ րոպեին Մայորալան արդեն դուբլ ձևակերպեց՝ 4-0: 89-րդ րոպեին խաղի վերջակետը դրեց Պեդրոն՝ 5-0:
Այս հաղթանակից հետո «Ռոման» 7 միավորով A խմբի միանձնյա առաջատարն է, իսկ «Կլուժը» 4 միավորով երկրորդն է:
«Տոտենհեմը» 3-1 հաշվով արտագնա հաղթանակի հասավ «Լյուդոգորեցի» նկատմամբ: Լոնդոնյան թիմից աչքի ընկան Հարի Քեյնը, Լուկաս Մոուրան ու Ջեովանի Լո Չելսոն, իսկ տանտերերից միակ գնդակը խփեց Կեսերուն:
«Բենֆիկան» ու Ջերարդի «Ռեյնջերսը» փոխանակեցին 3-ական գնդակ, «Լիեժը» 1-3 հաշվով պարտություն կրեց «Լեխից», «Գրանադան» 2-0 հաշվով արտագնա հաղթանակ տոնեց ՊԱՕԿ-ի նկատմամբ, իսկ Լևերկուզենի «Բայերը» 4-2 հաշվով հաղթեց «Հապոելին»: