ՄՅՈՒ-ի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը ՉԼ երկրորդ տուրի «Լայպցիգի» հետ խաղում (5-0) բացառիկ նվաճման է հասել:
Հարձակվողը 64-րդ րոպեին փոխարինման դուրս գալուց հետո հեթ-տրիկ է ձևակերպել: Նախքան նա այդ նվաճմանը հասնել հաջողվել է 4 ֆուտբոլիստի՝ Կիլիան Մբապեին (ՊՍԺ, 2019), Խոսեպ Լյորենտեին («Վիլյառեալ», 2008), Վալտեր Պանդիանիին («Դեպորտիվո», 2001) ու Ուվ Ռեսլերին («Կայզերսլաուտերն», 1998):
Ռեշֆորդը հեթ-տրիկ է ձևակերպել 27 րոպեում. անգլիացուց արագ դեռ ոչ մի ֆուտբոլիստի չի հաջողվել 3 գոլ խփել փոխարինման դուրս գալուց հետո: