Անգլիայի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում կայացան 5 հանդիպումներ:
Տուրի կենտրոնական խաղերից մեկում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթել է «Տոտենհեմին»: Հանդիպման մեկնարկում Ռեշֆորդի գոլին պատասխանել է Դելե Ալին. ապա Ռեշֆորդը 49-րդ րոպեին 11-մետրանոցից դիպուկ հարվածով հաղթանակ է պարգևել իր թիմին:
«Չելսին» նույն հաշվով հաղթել է «Ասթոն Վիլային»: Աբրահամի գոլին պատասխանել է Տրեզեգեն, ապա Մոութը խփել է հաղթական գոլը:
«Լեսթերը» Վարդիի՝ 11-մետրանոցից դիպուկ հարվածի և Մեդիսոնի գոլի շնորհիվ 2:0 հաշվով հաղթել է «Ուոթֆորդին»:
«Սաութհեմփթոնը» 2:1 հաշվով հաղթել է «Նորվիչին», իսկ «Վուլվերհեմփթոնը»՝ 2:0 հաշվով «Ուեսթ Հեմին»:
Այս հանդիպումներից հետո «Լեսթերը» 35 միավորով բարձրանում է 2-րդ հորիզոնական՝ 3 միավոր գերազանցելով «Մանչեսթեր Սիթիին»: «Չելսին» 4-րդն է 29 միավորով, «Վուլվզը» բարձրանում է 5-րդ տեղ, «Մանչեսթեր Յունայթեդը»՝ 6-րդ, իսկ Մոուրինյուի «Տոտենհեմը» նահանջում է 8-րդ հորիզոնական: