Գերմանիայի Նյուրբուրգրինգ քաղաքում կայացավ Ֆորմուլա 1-ի Այֆելի Գրան-պրին։
Եզրագիծը առաջինը հատեց «Մերսեդեսի» ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը։ Բրիտանացի արշավորդը կարիերայում 91-րդ հաղթանակը տարավ ու այս ցուցանիշով հավասարվեց լեգենդար Միխայիլ Շումախերի ռեկորդին։
Երկրորդը մրցարշավը ավարտեց Մաքս Ֆերստապենը «Ռեդ Բուլից»։ Հարթակի երրորդ տեղում կանգնեց Դանիել Ռիկարդոն։ «Ռենոյի» ավստրալացի արշավորդի համար սա առաջին հարթակն է 2 տարվա ընթացքում ու առաջինը ֆրանսիական թիմում։
Մրցարշավի ավարտից հետո Հեմիլթոնին հատուկ սաղավարտ հանձնեց Միխայիլ Շումախերի որդին՝ Միկ Շումախերը։