ՊՍԺ-ն մտադիր է բաժանվել կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերից:
Ինչպես հաղորդում է tribalfootball.com-ը՝ ակումբի ղեկավարությունը հստակ հասկացրել է, որ հույսեր չի կապում ֆուտբոլիստի հետ: Գերմանացու ծառայություններով հետաքրքրված են «Բայերը», «Հերտան», «Լացիոն» ու «Լիդսը»:
Նշվում է, որ անգլիական ակումբի կողմից հետաքրքրության մասին իմանալով՝ Դրաքսլերն անմիջապես հերքել է «Լիդս» տեղափոխության տարբերակը: