Կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերը կլքի ՊՍԺ-ն: Այս մասին հաղորդում է Goal-ը:
Հաղորդվում է, որ ֆուտբոլիստը որոշել է չերկարաձգել պայմանագիրը փարիզցիների հետ: Գերմանացու ծառայություններն առաջարկվել են «Բավարիային», բայց խաղացողը ցանկանում է դիտարկել կարիերան շարունակելու այլ տարբերակներ:
Ակնկալվում է, որ Դրաքսլերի հեռանալու մասին կհայտարարվի հաջորդ շաբաթ կայանալիք Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Մանչեսթեր Սիթիի» դեմ առաջին կիսաեզրափակչից հետո: