ՊՍԺ-ի կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերը կարող է վերադառնալ Գերմանիա։
Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում է Լևերկուզենի «Բայերը»։ Այս մասին հաղորդում է TodoMercatoWeb-ը։
Նշվում է, որ այս պահին տրանսֆերի արժեքի հետ կապված տարաձայնություններ կան ՊՍԺ-ի ու գերմանական ակումբի միջև։ Բայց բանակցությունները չեն դադարեցվել։
Դրաքսլերի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ուժի մեջ է մինչև 2024 թվական։ Նա փարիզյան ակումբում է 2017-ից։