ՊՍԺ-ի կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերը կարող է կարիերան շարունակել ԱՊԼ-ում։
Ինչպես թվիթերյան իր էջում տեղեկացնում է լրագրող Քրիստիան Ֆալկը՝ 27-ամյա ֆուտբոլիստը հայտնվել է Լոնդոնի «Արսենալի» ուշադրության կենտրոնում։ Նշվում է, որ «զինագործները» նրան դիտարկում են որպես Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Յուլիան Բրանդտի այլընտրանք։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՊՍԺ-ն Դրաքսլերին տրանսֆերի է հանել։ Խաղացողի պայմանագիրն ավարտվում է ամռանը, բայց նա չի ուզում հեռանալ ֆրանսիական ակումբից։
Դրաքսլերը ՊՍԺ էր տեղափոխվել 2017-ին։