«Պարի Սեն Ժերմենի» կիսապաշտպան Անխել դի Մարիան որակազրկվել է ոչ սպորտային պահվածքի համար Լիգա 1-ի 3-րդ տուրի «Մարսելի» դեմ խաղում (0-1):
Արգենտինացին որակազրկվել է 4 խաղով։ Նա հանդիպման ժամանակ թքել էր «Մարսելի» պաշտպան Ալվարո Գոնսալեսի դեմքին։
Նեյմարի և Ալվարո Գոնսալեսի միջև տեղի ունեցած միջադեպը քննելու են սեպտեմբերի 30-ին։ Հիշեցնենք, որ բրազիլացին հաստատել էր, որ հակառակորդը ռասիստական արտահայտություն է արել իր հասցեին։