Պաշտպան Լեոնարդո Բոնուչին խոսել է «Յուվենտուսի» հետ պայմանագիրը երկարաձգելու մասին.
32-ամյա իտալացի ֆուտբոլիստի նոր պայմանագիրը թուրինցիների հետ նախատեսված է 5 մրցաշրջանով՝ մինչև 2024 թվականի ամառը.
«Սա պատմական պահ է, անմոռանալի պահ: Իմ երազանքը: Ես պարտական եմ ակումբի նախագահ Ֆաբիո Պարատիչիին, Պավել Նեդվեդևին, թիմակիցներիս, երկրպագուներին և նրանց, ովքեր ինձ համար թանկ են:
«Յուվենտուսն» իմ տունն է: Նոր պայմանագրի կնքումն ապացուցում է, թե ես որքան նվիրված եմ ակումբին և թե որքան է ակումբն ինձ գնահատում: Հույս ունեմ էլ ավելի շատ խաղալ, ավելի շատ գոլեր խփել և տիտղոսներ նվաճել»,- Բոնուչիի խոսքերն է փոխանցում Football Italia-ն:
Բոնուչին 2010 թվականից է հանդես գալիս «Յուվենտուսում»: 2017/18 մրցաշրջանում Բոնուչին պաշտպանել է «Միլանի» գույները, ինչից հետո վերադարձել է թուրինցիների կազմ: 2010 թվականից հրավիրվում է Իտալիայի հավաքական: