Մադրիդի «Ռեալի» և Ուելսի հավաքականի կիսապաշտպան Գարեթ Բեյլը խոսել է թիմի և ազգային հավաքականի խաղի մասին:
«Ինձ ավելի շատ դուր է գալիս խաղալ Ուելսում, քան «Ռեալում»։ Սա նման է ընկերների հետ կիրակի օրերին խաղալուն:
Հավաքականում ես խոսում եմ իմ մայրենի լեզվով և ինձ ավելի հարմարավետ եմ զգում։ Բայց դա չի փոխում այն, ինչ անում եմ խաղադաշտում», — ասել է Բեյլը AS-ի հետ զրույցում։