Մադրիդի «Ռեալի» ուելսցի վինգեր Գարեթ Բեյլն ամռանն ազատ տրանսֆերի կարգավիճակով կհեռանա մադրիդյան ակումբից։ Այս մասին Twitter-ում հայտնել է ինսայդեր Նիկոլո Շիրան։
Մադրիդի «Ռեալը» չի պատրաստվում երկարաձգել պայմանագիրը 32-ամյա խաղացողի հետ, որն ուժի մեջ է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։ ֆուտբոլիստն արդեն մի քանի առաջարկ է ստացել Պրեմիեր լիգայի և MLS-ի թիմերից։
Այս մրցաշրջանում Բեյլը «Ռեալի» կազմում անցկացրել է 5 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ։