Մադրիդի «Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլը ժամանակից շուտ լքել է մադրիդյան թիմի հերթական մարզումը:
Հաղորդվում է, որ ուելսցին ազդրի վնասվածք է ստացել «Սանտիագո Բեռնաբեուում» մարզման ժամանակ: Ամենայն հավանականությամբ, Բեյլը բաց կթողնի Լա լիգայի 4 -րդ տուրի «Սելտայի» դեմ հանդիպումը:
«Ռեալ»-«Սելտա» խաղը կկայանա այսօր և կմեկնարկի Երևանի ժամանակով 23-ին: