«Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը չի պատրաստվում հեռանալ թիմից։
AS-ը գրում է, որ 31-ամյա ուելսցին որոշել է մինչև պայմանագրի ժամկետի ավարտը մնալ մադրիդյան թիմում։ Նա ցանկանում է ստանալ ողջ աշխատավարձը, որը նշված է պայմանագրում։
Այդ դեպքում «Ռեալը» Բեյլի վրա ևս երկու տարվա ընթացքում կծախսի 60 միլիոն եվրո։
Ավելի վաղ Գարեթ Բեյլի գործակալ Ջոնաթան Բարնետը հայտարարել էր, որ իր հաճախորդը երջանիկ է Մադրիդում և չի պատրաստվում այլ ակումբ տեղափոխվել։
Լա լիգայի ավարտված մրցաշրջանում Բեյլը մասնակցել է 16 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։