Ֆորմուլա 1-ը հայտարարել է ևս 4 Գրան-պրիների անցկացման մասին: Այսպիսով, 2020 թվականի մրցաշրջանում 17 էտապ կկայանա:
Հաստատվել է Թուրքիայի, Բահրեյնի ու Աբու Դաբիի Գրան-պրիների անցկացումները: Բահրեյնում արշավորդները կմրցեն երկու անգամ:
Ստամբուլի Գրան-պրին կկայանա նոյեմբերի 13-ից 15-ը: Բահրեյնում էտապները կկայանան նոյեմբերի 27-ից 29-ը և դեկտեմբերի 4-ից 6-ը: Տարվա եզրափակիչ Գրան-պրին Աբու Դաբիում կկայանա դեկտեմբերի 11-ից 13-ը:
Here’s the updated 2020 race calendar 👀#F1 pic.twitter.com/o6INhA3YY8
— Formula 1 (@F1) August 25, 2020
Հիշեցնենք, որ մրցաշրջանի առաջատարը Լյուիս Հեմիլթոնն է: