Հայտնի գործակալ Մինո Ռայոլան, որը ներկայացնում է նաև «Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի շահերը, մոտ ժամանակներս բանակցությունների մեջ կմտնի ակումբի հետ:
Ինչպես հաղորդում է Football Italia-ն՝ հղում անելով Corriere dello Sport-ին, 20-ամյա ֆուտբոլիստի ներկայացուցիչը մտադիր է հասնել աշխատավարձի բարձրացման: Ակումբում հակված են հակառակ քայլին և ցանկանում են երկարաձգել Ջանլուիջիի հետ պայմանագիրը՝ պահպանելով վճարման ընդհանուր գումարը և, այդպիսով, նվազեցնելով նրա աշխատավարձը:
Դոնարումայի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականի ամառ՝ տարեկան 6 միլիոն եվրո աշխատավարձով:
Ընթացիկ մրցաշրջանում Դոնարուման մասնակցել է Ա Սերիայի 11 խաղի, որոնցում բաց է թողել 15 գոլ: «Միլանը» 12 տուրերից հետո 14-րդ հորիզոնականում է: