«Յուվենտուսի» պաշտպան Ջորջո Կյելինին խոստովանել է, որ մանկության տարիներին աջակցում էր իտալական այլ թիմի:
«Ցավոք սրտի, ես «Միլանի» երկրպագու էի, բայց դա անցավ: Տարիքի հետ ավելի խելացի դարձա: Մալդինին այն ժամանակի իմ սիրելի ֆուտբոլիստն էր:
Ես զույգ եղբայր ունեի, նա «Յուվենտուսի» ֆանատ էր, ես՝ «Միլանի», որպեսզի դրանում նրան հակառակ լինեի: Կարո՞ղ եք պատկերացնել, թե նա որքան երջանիկ էր, երբ 20 տարեկանում ինձ գնեց «Յուվենտուսը»: Երբ տեղափոխվեցի Թուրին, անմիջապես սիրեցի այս ակումբւ: Հիմա մտածում եմ, որ դժվար է այս մոլորակում գտնել մեկին, որն ինձնից շատ է սիրում «Յուվենտուսը», – Կյելինիի խոսքերն է մեջբերել Football Italia-ն:
Ջորջո Կյելինին «Յուվենտուսի» խաղացող է դարձել 2004-ի ամռանը: Թուրինյան ակումբի կազմում պաշտպանն անցկացրել է 500 խաղ ու նվաճել 18 տիտղոս: