Ըստ Sky German-ի, «Սելթիկի» հարձակվող Օդսոն Էդուարդը հայտնվել է Դորտմունդի «Բորուսիայի» դիտակետում:
Գերմանական ակումբը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում փորձելու է ձեռք բերել 22-ամյա ֆրանսիացուն 15 միլիոն եվրոյով: Ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաև ԱՊԼ-ի նորեկ «Լիդսը»։
Այս մրցաշրջանում Շոտլանդիայի առաջնության 2 խաղում Էդուարդը դարձել է 3 գոլի հեղինակ:




























































