«Սելթիկի» հարձակվող Օդսոն Էդուարը կարող է տեղափոխվել «Միլան»: Այս մասին հաղորդում է dailyrecord.co.uk-ը:
Աղբյուրի համաձայն՝ «ռոսոներիները» ֆրանսիացի հարձակվողին տեսնում են որպես փոխարինող Զլատան Իբրահիմովիչին, երբ շվեյցարացին որոշում կայացնի ավարտել կարիերան: Հաղորդվում է, որ «Սելթիկը» պատրաստ կլինի վաճառել իր ֆուտբոլիստին առնվազն 30 միլիոն եվրոյով:
Այս մրցաշրջանում 22-ամյա ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրել է 15 խաղ ՝ խփելով 7 գնդակ: