Ըստ The Mirror-ի, «Սելթիկի» հարձակվող Օդսոն Էդուարդը մոտ է Պրեմիեր լիգա տեղափոխվելուն:
Ըստ աղբյուրի, 22-ամյա ֆուտբոլիստը պատրաստվում է պայմանագիր ստորագրել «Լիդսի» հետ: Նշվում է, որ ԱՊԼ-ի նորեկը պատրաստվում է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ուժեղացնել հարձակման գիծը և ֆրանսիացի հարձակվողը համարվում է ակումբի առաջնային տրանսֆերային նպատակը։
Էդուարդը «Սելթիկին» է միացել ՊՍԺ-ից 2018 թվականի հուլիսին՝ 10,3 միլիոն եվրոյի դիմաց: Ակումբի հետ նրա պայմանագիրն ավարտվում է 2022-ի ամռանը: Transfermarkt պորտալը ֆուտբոլիստին այժմ գնահատում է 15 միլիոն եվրո։