Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Լուսյեն Ֆավրը խոսել է Բունդեսլիգայի 28-րդ տուրի «Բավարիայի» դեմ հանդիպման մասին, տեղեկացնում է Sport 1-ը:
«Հումելսը և Վիտցելը պատրաստ կլինեն այդ հանդիպմանը: Մատսը արդեն 90%-ով պատրաստ է:
Ակսելը երեկ մարզվել է ընդհանուր խմբի հետ և իրեն լավ է զգում»,- ասել է Ֆավրը:
Հիշեցնենք, որ երեքշաբթի՝ մայիսի 26-ին, «Բորուսիան» խաղալու է առաջնության առաջատար «Բավարիայի» հետ։