Ռուս սպորտային բժիշկ Իգոր Ստեպանովը կարծում է, որ կորոնավիրուսի հետևանքով առաջացած դադարը կարող է մարզիկների շրջանում վնասվածքների կտրուկ աճ ապահովել, հաղորդում է Match-ը:
«Այս դադարը վատ կազդի նրանց վրա: Ակումբները պետք է ամեն ինչ անեն, որ ֆուտբոլիստները աստիճանաբար վերականգնեն իրենց մարզավիճակը:
Դժվար է ասել, թե դրա համար որքան ժամանակ կպահանջվի. միգուցե, մի քանի շաբաթ»,- ասել է բժիշկը:
Հիշեցնենք, որ եվրոպական մի շարք լիգաներ թույլատրել են ակումբներին վերսկսել մարզումները: