Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 2026/27 մրցաշրջանի 13-րդ տուրում «Սյունիքը» Սիսիանի Քաղաքային մարզադաշտում կայացած կապանյան դերբիում 2-1 հաշվով առավելության հասավ «Գանձասարի» նկատմամբ։
Հանդիպման հաշիվը 5-րդ րոպեին բացեց Ալեն Կարապետյանը։ 25-րդ րոպեին հյուրերի կազմում Թոմաս Ռոչան վերականգնեց հաշվի հավասարությունը։ Սակայն առաջին խաղակեսի վերջնամասում՝ 43-րդ րոպեին, Վահրամ Հայրապետյանը խփեց տանտերերի երկրորդ ու հաղթական գնդակը՝ ձևակերպելով խաղի վերջնական արդյունքը։
Այս խաղում «Սյունիքը» տարավ իր երրորդ հաղթանակը ՀՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում և վաստակած 11 միավորով գտնվում է 10-րդ հորիզոնականում։ «Գանձասարը» կրեց 11-րդ անընդմեջ պարտությունը ներքին առաձնությունում և 3 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։
Հանդիպման տեսագրությունը․
ՀՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․




























































