Չիլիական «Ունիվերսիդադ դե Չիլի» ակումբը հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսի ծառայություններով, հաղորդում է Sports Mole-ն:
Ակումբի նախագահ Լուիս Նավարետեն հայտարարել է, որ նա հեռախոսազրույց է ունեցել չիլիացու հետ և Սանչեսը հայտնել է, որ երկրպագում է «Ունիվերսիդադ դե Չիլիին»:
Միակ խնդիրը ՝ Սանչեսի բարձր աշխատավարձն է: Եթե 31-ամյա ֆուտբոլիստը համաձայնվի աշխատավարձի նվազեցման, ապա այս տրանսֆերը բավական հավանական է:
Հիշեցնենք, որ չիլիական «Կոլո-Կոլո» ակումբը նույնպես հետաքրքրված է «Ինտերում» վարձավճարով հանդես եկող ֆուտբոլիստով: