Ալբանիայի Դուրես քաղաքում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու Մ-23 տարեկանների առաջնությունում Հայաստանը ներկայացնող ծանրորդները սկսեցին իրենց ելույթները:
Մրցումային առաջին օրը պայքարի մեջ մտան 65 կգ քաշային երիտասարդ ծանրորդները: Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Դավիթ Առաքելյանը պոկում վարժությունում հաջողությամբ բարձրացրեց 118 կգ, 122 կգ և 127 կգ ծանրաձողերը՝ այս վարժությունում արժանանալով արծաթե մեդալի: Հրում վարժությունում հայ ծանրորդը գրանցեց անթերի արդյունք՝ հաջորդաբար բարձրացնելով 140 կգ, 145 կգ ու 148 կգ, ինչի շնորհիվ այս ձևում զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը: Երկամարտի 275 կգ ընդհանուր արդյունքով Առաքելյանը Եվրոպայի առաջնությունում գրավեց 5-րդ տեղը:
Հավաքականի մյուս անդամ Արտուշ Գրիգորյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 116 կգ ծանրաձողը, իսկ հրում վարժությունում գրանցեց 135 կգ և 145 կգ արդյունք: Երկամարտի 261 կգ ընդհանուր արդյունքով նա առաջնությունում զբաղեցրեց 10-րդ տեղը:


























































