Մեկնարկել է ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնությունը։ Մրցումային առաջին օրը Հայաստանը կներկայացնեն երեք ծանրորդներ։
Երևանի ժամանակով 11:00-ին մրցահարթակ դուրս կգան 65 կգ քաշայիններ Դավիթ Առաքելյանն ու Արտուշ Գրիգորյանը՝ ուժերը չափելով երիտասարդների պայքարում։
Ավելի ուշ՝ ժամը 13:00-ին, մինչև 23 տարեկանների մրցաշարում պայքարի մեջ կմտնի 65 կգ քաշային Սեյրան Խուդանյանը։
Առաջնության ընթացքին և հայ ծանրորդների մրցելույթներին կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ՝ այստեղ։



























































