Իտալիայի Ա Սերիայի 2026/27թթ․ մրցաշրջանի 5-րդ տուրում «Միլանը» սեփական հարկի տակ ընդունեց «Լեչեին»։
Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց տանտերերի վստահ հաղթանակով՝ 3:0 հաշվով։
Խաղի հաշիվը 14-րդ րոպեին բացեց «Միլանի» հարձակվող Քրիստիան Պուլիշիչը։ Երկրորդ խաղակեսում՝ 61-րդ րոպեին, կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն կրկնապատկեց միլանյան ակումբի առավելությունը, իսկ 73-րդ րոպեին խաղի վերջակետը դրեց փոխարինման դուրս եկած նորեկ Դիեգու Մորեյրան։
Հատկանշական է, որ նախորդ տուրում լատերալը նույնպես փոխարինման էր դուրս եկել և դուբլ ձևակերպել «Լացիոյի» դեմ խաղում (2:2)։
Այս հաղթանակից հետո «Միլանը» վաստակեց 11 միավոր և բարձրացավ Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնական։ «Լեչեն» 6 միավորով 12-րդն է։
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ


























































