Իտալիայի Սերիա Ա-ի 2026/27 թթ. մրցաշրջանի 4-րդ տուրի վերջին խաղում գործող չեմպիոն Միլանի «Ինտերը» «Սան Սիրոյում» գոլառատ խաղում առավելության հասավ «Ուդինեզեի» նկատմամբ (5-3):
Հյուրերը հանդիպման մեկնարկում շոկի ենթարկեցին տանտերերին՝ արագորեն խփելով երկու գնդակ. աչքի ընկան Ջեյմս Աբանկվան (9) և Յուրգեն Էկելենկամպը (16): Այնուհետև միլանյան ակումբը կարողացավ բեկել հանդիպման ընթացքն ու 5 անգամ անընդմեջ գրավեց մրցակցի դարպասը։ Տանտերերի կազմում հաջորդաբար աչքի ընկան Կառլոս Աուգուստոն (26), Նիկոլո Բարելան (35), Մարկուս Թյուրամը (57), Պիո Էսպոզիտոն (67) և Անժե Բոնին (79): Հիմնական ժամանակին ավելացված առաջին րոպեին, հյուրերի երրորդ գնդակը խփեց Գեյեն (90+1)՝ ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը:
Հատկանշական է, որ ընթացիկ մրցաշրջանում առաջին անգամ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ներաձուրիի» կազմում հանդիպումը սկսեց մեկնարկային րոպեներից։ Նա խաղադաշտում անցկացրեց 62 րոպե, ինչից հետո փոխարինվեց։
Այս հաղթանակից հետո Քրիստիան Կիվուի գլխավորած թիմը վաստակած միավորների քանակը հասցրեց 12-ի և հավասարվեց առաջատար «Ռոմային»։ «Ուդինեզեն» 4 միավորով գտնվում է 13-րդ հորիզոնականում։
Գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․



























































