Իտալական Ա Սերիայի 4-րդ տուրի կենտրոնական խաղերից մեկում Հռոմի «Լացիոն» սեփական հարկի տակ՝ «Օլիմպիկո» մարզադաշտում, հյուրընկալեց «Միլանին»:
Մատեո Մարչենարոյի սպասարկած հանդիպումն աչքի ընկավ իսկական դրամայով ու ավարտվեց 2:2 հաշվով։
Տանտերերը հիանալի մեկնարկեցին՝ արդեն 10-րդ րոպեին Մատեո Կանչելերիի խփած գնդակի շնորհիվ առաջ անցնելով հաշվի մեջ: Առաջին կեսի վերջնամասում՝ 39-րդ րոպեին, հոլանդացի հարձակվող Տեյանի Նոսլինը կրկնապատկեց հռոմեացիների առավելությունը, և թվում էր, թե հանդիպման ելքն արդեն վճռված է:
Սակայն երկրորդ խաղակեսում «Միլանի» նորեկ Դիեգու Մորեյրան խառնեց տանտերերի բոլոր խաղաքարտերը:
Ընդամենը երկու րոպեի ընթացքում՝ 65-րդ և 67-րդ րոպեներին, նա դարձավ դուբլի հեղինակ՝ ֆանտաստիկ քամբեք պարգևելով «ռոսոներիներին» ու փրկելով թիմին պարտությունից։
Այս խաղից հետո «Լացիոն» վաստակած 10 միավորով շարունակում է գլխավորել Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը, իսկ «Միլանը» 8 միավորով զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը:
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ
Մրցաշարային աղյուսակն այս պահին



























































