«Մանչեսթեր Յունայթեդի» անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը հնարավորություն է ունեցել կարիերան շարունակելու Անգլիայի Պրեմիեր լիգան ներկայացնող այլ ակումբում։
28-ամյա ֆուտբոլիստը վերադարձել է կատալոնական «Բարսելոնայից», որտեղ վարձակալական հիմունքներով անցկացրել էր ողջ նախորդ մրցաշրջանը։ Սպասվում էր, որ անգլիացին կրկին կհեռանա հարազատ թիմից, սակայն նրան չի գոհացրել առաջարկվող տարբերակներից ոչ մեկը։ Ինչպես հաղորդում է Sam C-ն, ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում Ռեշֆորդը երեք առաջարկ է ստացել ԱՊԼ-ի այլ ներկայացուցիչներից։
Ներկայումս խաղացողն ամբողջությամբ կենտրոնացած է «Մանչեսթեր Յունայթեդում» իր ելույթների վրա և մտադիր չէ տեղափոխվել անգլիական այլ թիմ։
Հիշեցնենք, որ Մարկուս Ռեշֆորդի գործող պայմանագրի ժամկետը «կարմիր սատանաների» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը, իսկ նրա տրանսֆերային արժեքը Transfermarkt պորտալի տվյալներով գնահատվում է 40 միլիոն եվրո։




























































