Անգլիական և իսպանական ֆուտբոլային հսկաների՝ «Մանչեսթեր Սիթիի» ու «Ատլետիկոյի» ստուգողական հանդիպումը Սեուլում աչքի ընկավ դիտարժան պայքարով, որտեղ «քաղաքաբնակներն» ապացուցեցին իրենց կամային բարձր որակները։
Առաջին խաղակեսը մոտենում էր ավարտին, երբ 43-րդ րոպեին «Ատլետիկոյի» պաշտպան Խորխե Դոմինգեսը բացեց հաշիվը՝ առաջ մղելով մադրիդցիներին։
Սակայն երկրորդ կեսում խաղապատկերը կտրուկ փոխվեց, և գլխավոր հերոսի դերը ստանձնեց Օմար Մարմուշը։ 57-րդ րոպեին նա վերականգնեց հավասարությունը, իսկ ընդամենը երկու րոպե անց ևս մեկ անգամ գրավեց մրցակցի դարպասն ու առաջ մղեց անգլիական ակումբին։
Խաղի վերջակետը դրվեց 90-րդ րոպեին, երբ Ռայան Աիտ-Նուրին հաշիվը դարձրեց 3:1՝ խփելով իր թիմի երրորդ գնդակը։
«Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր լիգայում 78 միավորով բավարարվել էր երկրորդ հորիզոնականով՝ առաջ թողնելով «Արսենալին» (85 միավոր), իսկ «Ատլետիկոն» Լա Լիգայում զբաղեցրել էր չորրորդ տեղը (69 միավոր)՝ ետ մնալով Իսպանիայի չեմպիոն հռչակված «Բարսելոնայից» (94 միավոր)։
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ
























































