Եվրոպական հավաքականները կարող են բոյկոտել Աշխարհի առաջնությունը, եթե ՖԻՖԱ-ն վաճառի մրցաշարի իրավունքների մասնաբաժինը։
Եվրոպական ասոցիացիաները դժգոհ են ՖԻՖԱ-ի ծրագրերից՝ Աշխարհի առաջնության իրավունքների մի մասը վաճառելու մասնավոր ներդրողներին։
Sky News-ի տվյալներով՝ ֆեդերացիաները մտադիր են այս շաբաթ արտակարգ հանդիպում անցկացնել։ Նրանք քննարկում են Աշխարհի առաջնությունը բոյկոտելու հնարավորությունը, եթե ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն առաջ տանի իր ծրագիրը․ ծրագրի մասին տեղեկությունը՝ ԱՅՍՏԵՂ։
Հաղորդվել է նաև, որ Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան բացարձակապես տեղյակ չի եղել ՖԻՖԱ-ի այս ծրագրից։

























































