ՈՒԵՖԱ-ն հայտարարություն է տարածել Ջանի Ինֆանտինոյի՝ Աշխարհի առաջնության բաժնետոմսերը մասնավոր սեփականատերերին վաճառելու ծրագրերի մասին տեղեկությունից հետո։ Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ։
«Սա անցնում է այն սահմանը, որը ֆուտբոլային կազմակերպությունները երբեք չպետք է անցնեն։
ՈՒԵՖԱ-ն սա չափազանց լուրջ է ընդունում։ Նույնը պետք է անեն նաև բոլոր ազգային ֆուտբոլային ասոցիացիաները։ Նույնը պետք է անեն նաև բոլոր շահագրգիռ կողմերը՝ լիգաները, ակումբները, ֆուտբոլիստները, երկրպագուները, կառավարությունները և բոլորը, ովքեր հոգ են տանում ֆուտբոլի ապագայի մասին։
Ֆուտբոլի հոգին և կառավարումը առևտրի համար ակտիվներ չեն, հատկապես, երբ չկա զրոյական թափանցիկություն այն մասին, թե ով է ֆինանսապես օգուտ քաղում։ Մեզանից ոչ մեկը ֆուտբոլի սեփականատեր չէ։ ՖԻՖԱ-ն իրավունք չունի այն վաճառել», — ասվում է ՈՒԵՖԱ-ի հայտարարության մեջ։

























































